11:10  ,  21 ապրիլի, 2018

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրվածէ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ծառայություններով եւ կփորձի գործարքն իրականացնել այս ամռանը, հաղորդում է Daily Express-ը:

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատում 21-ամյա խաղացողի ֆուտբոլային տաղանդը եւ պատրաստ է մշտական տեղ հատկացնել մեկնարկային կազմում: Արքայական թիմում Սեբալյոսը հիմնական կազմում հաճախ չի հայտնվում:

Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալում» մասնակցել է 20 հանդիպման, խփել 2 գոլ:

Սեբալյոսը 2017 թվականին «Բետիսից» է 16 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում