19:42  ,  20 ապրիլի, 2018

Հայաստանի 6 ակումբներ ստացան ՈւԵՖԱ–ի արտոնագրեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի նիստում քննարկվել են «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ»  ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու  համար:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք են տալիս մասնակցելու 2018–2019 թվականի եվրագավաթային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշել է ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս