Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի նիստում քննարկվել են «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար:
Այդ արտոնագրերը նրանց իրավունք են տալիս մասնակցելու 2018–2019 թվականի եվրագավաթային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշել է ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում