19:31  ,  20 ապրիլի, 2018

«Մասթերս». Նադալը՝ Տիմի նկատմամբ հաղթանակի մասին

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է 6։0, 6։2 հաշվով հաղթանակը ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ Մոնտե Կարլոյի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում։

«Կարծում եմ՝ հրաշալի հանդիպում անցկացրեցի։ Տեւական ժամանակ այսքան լավ չէի խաղացել։ Գոհ եմ, որ պայքարեցի կորտում եւ գործեցի ագրեսիվ։ Ամեն ինչ իդեալական ստացվեց։ Դոմինիկը սովորականից շատ էր սխալվում»,– Նադալի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում