18:42  ,  20 ապրիլի, 2018

Լուկակուն հրաժարվել է Ռայոլայի ծառայություններից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից։

Բելգիացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ամերիկացի ռեփ երգիչ Jay-Z–իի Roc Nation Sports գործակալության հետ։

Roc Nation Sports–ի հայտնի հաճախորդներից են Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջերոմ Բոատենգը, ամերիկյան «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» բասկետբոլիստ Կեւին Դյուրանտը։

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում