18:11  ,  20 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականի թեկնածուների մրցելույթները

NEWS.am Sport–ը շարունակում է հետեւել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածուների մրցելույթներին։

Դանիական Սուպերլիգայի թույլերի խմբի մրցաշարի հերթական տուրում «Հոբրոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվել է «Սիլկեբորգին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է 22–ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը NEWS.am Sport–ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ցանկանում է միանալ ազգային հավաքականին։

Շվեդիայի առաջնության չորրորդ տուրում «Գյոտեբորգը» տանը նվազագույն հաշվով առավելության է հասել «Դալկուրդի» նկատմամբ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է հայկական ծագումով 27–ամյա պաշտպան Անդրե Կալիսիրը։

Կոլումբիայի առաջնության 16–րդ տուրում «Բոյակա Չիկոն» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթել է «Աթլետիկո Բուկարամանգային»։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է հայկական ծագումով 22–ամյա պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը։

Լուսանկարում Էդգար Բաբայանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում