17:15  ,  20 ապրիլի, 2018

Նոյերը մարզվել է «Բավարիայի» ընդհանուր խմբում

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը մոտ է խաղադաշտ վերադառնալուն:

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին կայացած մարզման առաջին հատվածում Գերմանիայի ազգային հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ, իսկ հետո աշխատել անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ Նոյերը դաշտից բացակայում է սեպտեմբերից, երբ ստացել էր ձախ ոտքի կոտրվածք: Նա հույս ունի մասնակցել այս ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում