Իտալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկն է հաղթանակ տարել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանն առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչի նկատմամբ: Պարտություն են կրել 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:
Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան Հայաստանի 6 ներկայացուցիչներ՝ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում