13:03  ,  20 ապրիլի, 2018

Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր համազգեստի շնորհանդեսը. NEWS.am Sport Live (ֆոտո)

SportWay ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր համազգեստը, որը նախատեսված է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար։

Հայաստանի օլիմպիական հավաքականի համազգեստը Տոկիո-2020-ում կներկայացնի GIVOVA իտալական ընկերությունը։ GIVOVA-ն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական գործընկերը կլինի 2018 թվականից մինչեւ Տոկիո-2020-ը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես էր գալիս KELME իսպանական ընկերության համազգեստով:

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-ին մեկնարկել է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo»-ը եւ «SportWay»-ը: Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում