11:54  ,  20 ապրիլի, 2018

Եվրոպայի թոփ-7 առաջնություններում «Մալագան» առաջինը դուրս մնաց ուժեղագույնների լիգայից

«Մալագան» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի արտագնա խաղում «Լեւանտեից» նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո զրկվել է տեղը Պրիմերայում պահպանելու հանարավորությունից:

Առաջնության ավարտից 5 տուր առաջ Խոսե Գոնսալեսի գլխավորած թիմը 17 միավորով վերջին տեղում է: 17-րդ տեղում գտնվող «Լեւանտեն» «Մալագայից» առաջ է 17 միավոր:

«Մալագան» Պրիմերայում խաղում է 10 մրցաշրջան անընդմեջ: Թիմի լավագույն արդյունքը եղել է չորրորդ տեղը (2011/12 մրցաշրջանում):

Եվրոպայի թոփ-7 առաջնություններում մալագացիներն առաջինը զրկվեցին տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով