11:39  ,  20 ապրիլի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտը» շարքի հաշիվը դարձրեց 3:0, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 110:97 հաշվով ուժեղ է գտնվել «Սան Անտոնիոյից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտ, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 26 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» առաջատարներից Էնթոնի Դեւիսը:

NBA, 1/8 եզրափակիչ

«Սան Անտոնիո»«Գոլդեն Սթեյտ»՝ 97:110 (23:26, 23:26, 26:32, 25:26)

Շարքի հաշիվը՝ 0:3

 «Մայամի»«Ֆիլադելֆիա»՝ 108:128 (33:37, 31:26, 30:33, 14:32)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Նոր Օրլեան»«Պորտլենդ»՝ – 119:102 (36:20, 28:25, 27:25, 28:32)

Շարքի հաշիվը՝ 3:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում