Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 110:97 հաշվով ուժեղ է գտնվել «Սան Անտոնիոյից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտ, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 26 միավոր։
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» առաջատարներից Էնթոնի Դեւիսը:
NBA, 1/8 եզրափակիչ
«Սան Անտոնիո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 97:110 (23:26, 23:26, 26:32, 25:26)
Շարքի հաշիվը՝ 0:3
«Մայամի» – «Ֆիլադելֆիա»՝ 108:128 (33:37, 31:26, 30:33, 14:32)
Շարքի հաշիվը՝ 1:2
«Նոր Օրլեան» – «Պորտլենդ»՝ – 119:102 (36:20, 28:25, 27:25, 28:32)
Շարքի հաշիվը՝ 3:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում