10:54  ,  20 ապրիլի, 2018

Նեյմարի նոր դաջվածքը (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ձեռքին դաջել է մոր դիմանկարը: Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն Ինստագրամում տեղադրել է դաջվածքի լուսանկարը, որի վրա գրել է. «Սիրում եմ քեզ»:

Հիշեցնենք, որ Նեյմարը վերականգնվում է ոտնաթաթի վնասվածքից, որը ստացել է փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ խաղում (3:0): Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել 29 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում