19:19  ,  20 ապրիլի, 2018

Սքոուլզ. Սանչեսը լավ մարզավիճակում չէ եւ պետք է չլինի մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մանչեսթերյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կոչ է արել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին չընդգրկել մեկնարկային կազմում։

«Լուկակուի հետ պետք է խաղան Ռեշֆորդն ու Մարտիալը։ Սակայն կարծում եմ, որ Մոուրինյոն դարձյալ Սանչեսին կընդգրկի մեկնարկային կազմում։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է, բայց հիմա լավ մարզավիճակում չէ եւ կանխատեսելի է։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա առայժմ չի ցուցադրել իր լավագույն որակները»,– Սքոուլզի խոսքը մեջբերում է Goal.com–ը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։15–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով