00:51  ,  20 ապրիլի, 2018

Եվրոպայի առաջնութուն. Հայաստանի շախմատիստուհիների վերջնական արդյունքը

Սլովակիայում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Վալենտինան Գունինան, որը վաստակել է 9 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (27-րդ տեղ), Մարիա Կուրսովան (35), Աննա Սարգսյանը (38) եւ Լիլիթ Մկրտչյանը (39) վաստակել են 6.5-ական միավոր՝ բաժանելով 26-44-րդ տեղերը:

Մարիա Գեւորգյանը 5.5 միավորով գրավել է 78-րդ, Սիրանուշ Ղուկասյանը 5 միավորով՝ 86-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում