23:19  ,  19 ապրիլի, 2018

Արթուր Դալալոյանը՝ Ռուսաստանի կրկնակի չեմպիոն

Կազանում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսաստանի առաջնությունում տղամարդկանց անհատական բազմամարտի չեմպիոնի կոչումը նվաճել է մոսկվացի Արթուր Դալալոյանը, որը վաստակել է 86.290 միավոր: Նա հետ է թողել կրկնակի օլիմպիական մեդալակիր Դավիդ Բելյավսկուն: Եռյակը եզրափակել է Վլադիսլավ Պոլյաշովը:

Արթուր Դալալոյանը Մոսկվայի թիմի կազմում նվաճել էր նաեւ թիմային բազմամարտի չեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում