21:30  ,  19 ապրիլի, 2018

Դավիդ Յուրչենկո. Ցանկանում եմ խաղալ հավաքականում

Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հավանականության մասին։

«Կա փոխադարձ հետաքրքրվածություն, բայց առայժմ խնդիրները լուծված չեն։ Ես ցանկանում եմ խաղալ հավաքականում։ Բայց պետք է հաշվի առնել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում լեգեոնականների թվի սահմանափակման գործոնը, որը ես չեմ ողջունում։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կհարթվի»,– Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Sovsport–ը։

Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել էր, որ ՀՖՖ նախագահը կհանդիպի Յուրչենկոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում