20:31  ,  19 ապրիլի, 2018

Կարեն Խաչանովը պարտվեց Ռաֆայել Նադալին

Թենիսի Մոնտե Կարլոյի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում հանդիպել են աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը։

Երկու սեթում հաղթել է Նադալը՝ 6։3, 6։2։ Քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում