19:21  ,  19 ապրիլի, 2018

Ռակիտիչն ապաքինվել է եւ պատրաստ կլինի Իսպանիայի Գավաթի եզրափակիչին

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ապաքինվել է ձախ ձեռքի մատի կոտրվածքից հետո, որը ստացել էր իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (0:3), հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ռակիտիչն ապրիլի 19–ին մասնակցել է Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի մարզմանը։ Սպասվում է, որ նա կհայտավորվի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Ապրիլի 21–ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայանալիք խաղում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Սեւիլիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում