18:46  ,  19 ապրիլի, 2018

«Լոս Անջելես Գելաքսիի» եւ «Կայզերսլաուտերնի» խաղացողներ՝ Հայաստանի պատանեկան հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մեկնել է Սան Մարինո՝ մասնակցելու ապրիլի 20-ից 24-ը անցկացվելիք ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի: Հայաստանի  մրցակիցներն են լինելու Ալբանիայի, Իտալիայի եւ Սան Մարինոյի Մ-16 հավաքականները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Գաբրիել Դարիո Դի Նոյան առաջին անգամ թիմ է հրավիրել նաեւ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» ներկայացնող  Դարոն Գարի Իսկենդերյանին եւ  Դեննիս Էսմաելիին գերմանական «Կայզերսլաուտերնից»։

Հայաստանի Մ–16 հավաքական

Թելման Մովսեսով, «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան, «Փյունիկ»

Արսեն Գալստյան, «Փյունիկ»

Էդգար Հայրապետյան, «Փյունիկ»

Ստեփան Սահրադյան, «Փյունիկ»

Արթուր Մելիքյան, «Բանանց»

Ալբերտ Դարբինյան, «Շիրակ»

Կարեն Նալբանդյան, «Բանանց»

Դեննիս Էսմաելի, «Կայզերսլաուտեռն» (Գերմանիա)

Նարեկ Ալավերդյան, «Փյունիկ»

Սերգեյ Միքայելյան, «Փյունիկ»

Գեւորգ Արաբյան, «Բանանց»

Սամվել Խանումյան, «Տեխ. Կենտրոն ակադեմիա»

Լեւոն Դարբինյան, «Շիրակ»

Իշխան Նազարյան, «Փյունիկ»

Ռոբերտ Բաղրամյան, «Միկա»

Վազգեն Սարիբեկյան, «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Նորայր Ղազարյան, «Փյունիկ»

Գեւորգ Տարախչյան, «Բանանց»

Դարոն Գարի Իսկենդերյան, «Լոս Անջելես Գելաքսի» (ԱՄՆ)

Զարգացման մրցաշար

20.04. Հայաստան - Սան Մարինո՝ 18:00–ին Երեւանի ժամանակով:

22.04. Ալբանիա – Հայաստան՝ 20:00

24.04. Հայաստան – Իտալիա՝ 13:00

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում