18:15  ,  19 ապրիլի, 2018

Աբրամովիչին խորհուրդ են տալիս «Չելսիի» մարզիչի պաշտոնը վստահել երիտասարդի

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության որոշ ներկայացուցիչներ ակումբի ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խորհուրդ են տալիս գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել երիտասարդ մասնագետի, գրում է բրիտանական The Telegraph–ը։

Սպասվում է, որ ամռանը թիմից կհեռանա իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Հիմնական թեկնածուներն են «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, Մաուրիցիո Սարին «Նապոլիից» եւ Լեոնարդու Ժարդիմը «Մոնակոյից»։

Սակայն այժմ դիտարկվում են նաեւ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դե Ֆրանչեսկոյի, «Հոֆենհայմից» Յուլիան Նագելսմանի եւ «Հադերսֆիլդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Վագների թեկնածությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս