17:44  ,  19 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականի նախկին թեկնածուի հրաշալի գոլը հետադարձ հարվածով

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 20–րդ տուրում Ստավրոպոլի «Դինամոն» տանը 5։1 հաշվով պարտության է մատնել «Կրասնոդար–2»–ին։

Հանդիպման հաշիվը բացել է «Դինամոյի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, որն աչքի է ընկել հետադարձ գեղեցիկ հարվածով։

Ժամանակին Հայաստանի հավաքականից հրավեր ստացած, բայց թիմին այդպես էլ չմիացած 32–ամյա Միխայիլ Մարկոսովը ընթացիկ մրցաշրջանի 6 հանդիպումներում խփել է 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում