16:06  ,  19 ապրիլի, 2018

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Երեւանում անցկացվել է ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:  

Տղամարդկանց պայքարում հաղթող են դարձել 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (Կոտայք), 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (Շիրակ), 85 կգ քաշային Կարեն Ավագյանը (Արմավիր), 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը (Շիրակ), 105 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը (Երեւան) և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը (Շիրակ): 

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոններ են դարձել 48 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (Շիրակ), 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը (Շիրակ), 58 կգ քաշային Անուշ Արշակյանը (Արմավիր), 63 կգ քաշային Էլեն Հարությունյանը (Լոռի), 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (Երևան), 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը (Արմավիր), 90 կգ քաշային Աիդա Մանուկյանը (Շիրակ) եւ +90 կգ քաշային Արփինե Դալալյանը (Գեղարքունիք):  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում