13:04  ,  19 ապրիլի, 2018

Պատրիկ Վիեյրան կարող է գլխավորել «Արսենալը»

Ամերիկյան «Նյու Յորքի Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը», որի կազմում խաղացել է 1996-2005-ը:

The Mirror-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի 41-ամյա մասնագետին դիտարկում է որպես Արսեն Վենգերին փոխարինող:

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2013-2015-ն աշխատել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում, իսկ «Նյու Յորքի Սիթին» գլխավորում է 2016 թվականից:

Հիշեցնենք, որ 68-ամյա Արսեն Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Պատրիկ Վիեյրան եւս խաղացել է նրա գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում