15:20  ,  19 ապրիլի, 2018

«Պորտուի» ֆուտբոլիստները մեկ գրոհի ժամանակ 3 անգամ հարվածել են դարպասաձողին

«Պորտուի» ֆուտբոլիստները Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Պորտուգալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղի վերջնամասում մեկ գրոհի ժամանակ 3 անգամ գնդակով հարվածել են դարպասաձողին:

Այդ խաղում «Սպորտինգը» հաղթել է նվազագույն հաշվով: Նույն հաշվով առաջին մրցավեճում առավելության էր հասել «Պորտուն», եւ հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որն ավելի դիպուկ են իրացրել «Սպորտինգի» ֆուտբոլիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում