12:40  ,  19 ապրիլի, 2018

Հովհաննես Համբարձումյանը տեւական ընդմիջումից հետո խաղացել է «Վարդարի» կազմում

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 28-րդ տուրում «Վարդարը» սեփական դաշտում 2:3 հաշվով պարտվել է առաջատար «Շկենդիյային», որից արդեն հետ է 23 միավոր:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ Հովհաննես Համբարձումյանը դաշտ է դուրս եկել ընդմիջմանը եւ մասնակցել երկրորդ խաղակեսին: Տեւական դադարից հետո Համբարձումյանը խաղացել է «Վարդարի» կազմում եւ ստացել նաեւ դեղին քարտ: Դաշտի տերերը նաեւ 11 մետրանոց հարվածի իրավունք են ստացել Համբարձումյանի փոխանցումից հետո, երբ գնդակը դիպել է մրցակցի ձեռքին:

Մակեդոնիայի գործող չեմպիոնը 49 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Շկենդիյան» ունի 72 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով