14:41  ,  19 ապրիլի, 2018

Զիդանը գոհ է «Ռեալի» խաղից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» հետ տնային ոչ ոքին:

«Ես գոհ չեմ արդյունքից, սակայն գոհ եմ մեր խաղից՝ հատկապես առաջին խաղակեսում: Մինչեւ ընդմիջումն ունեցանք բազմաթիվ պահեր: Չեմ կարծում, որ թիմը հոգնել էր, բայց մեզ մոտ պակասում էր վերջին փոխանցումը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football-Espana-ն:

Հիշեցնենք, որ «Աթլետիկի» դեմ տնային խաղում (1:1) «Ռեալը» պարտությունից խուսափել էր 87-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Արքայական ակումբը 68 միավորով երրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյից» հետ է 3 միավոր: Առաջատար «Բարսելոնան» ունի 83 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում