12:21  ,  19 ապրիլի, 2018

«Աթլետիկի» դարպասապահն անձնական ռեկորդ է սահմանել «Ռեալի» դեմ խաղում

Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան 9 սեյվի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի արտագնա խաղում:

Opta-ի համաձայն՝ Պրիմերայում 23-ամյա դարպասապահն առաջին անգամ է գրանցում նման ցուցանիշ:

Այս ձմռանը «Ռեալը» մոտ էր Արիսաբալագային ձեռք բերելուն, սակայն տրանսֆերը ձախողվեց վերջին պահին:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Ռեալին» պարտությունից փրկել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի էր ընկել 87-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում