13:30  ,  19 ապրիլի, 2018

Յանա Եգորյանը հետեւում է Երեւանում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրվան. NEWS.am Sport Live (ֆոտոշարք)

Հայաստանում առաջին անգամ անցկացվող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության վերջին օրն ընթանում է թիմային պայքարը: NEWS.am Sport-ը ներկայացնում է վերջին օրվա հեռարձակումը:

Տղամարդկանց Հայաստանի թիմը հանդես է եկել խոցասուսեր ձեւում եւ մեկնարկում պարտվել գերմանացիներին։

Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում անցկացվող մրցմանը ներկա է նաեւ Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը, որը Հայաստան է ժամանել Եվրոպայի Մ-23 առաջնության համար:

Մրցաշարին մասնակցում են 31 երկրների մոտ 300 մարզիկներ: Հայաստանն ունի 16 ներկայացուցիչ՝ խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերի անհատական ու թիմային պայքարում։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում