11:59  ,  19 ապրիլի, 2018

Բեն Արֆան դատի է տվել ՊՍԺ-ին

Փարիզի ՊՍԺ-ից ֆրանսիացի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան եւ նրա փաստաբանը դիմել են Ֆրանսիայի պրոֆեսոնալ լիգայի իրավաբանական հանձնաժողովին՝ աշխատավարձ ու պարգեւավճարներ չստանալու հարցով, գրում է Le Parisien-ը:

31-ամյա ֆուտբոլիստը գաստրոէնտերոլոգից տեղեկանք է ներկայացրել, սակայն ակումբը չի հավատացել նրան եւ հրաժարվել է վճարել:

Այս մրցաշրջանում Բեն Արֆան ՊՍԺ-ի կազմում չի խաղում թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ կոնֆլիկտի պատճառով: Ավելլի վաղ նա հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում հեռանալու է ֆրանսիական ակումբից:

Ֆրանսիացի կիսապաշտպան 2016-ի ամռանը «Նիցայից» է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրել 33 հանդիպում եւ խփել 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում