09:40  ,  19 ապրիլի, 2018

Դավիդ Յուրչենկո. Չափազանցված կլինի ասել, թե ես հերոս եմ

Սանկտ Պետերբուրգի «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:

«Չափազանցված կլինի ասել, թե ես հերոս եմ: Հերոս է ամբողջ թիմը, բոլոր այն մարդիկ, ովքեր եկել էին այս խաղին: Այստեղ որեւէ մեկը չի արել մյուսից ավելի կամ պակաս: Բոլորս ձգտում էինք, բոլորը ցանկանում էին հասնել արդյունքի եւ դուրս գալ եզրափակիչ: Փառք Աստծուն, որ մեզ մոտ ստացվեց: Զգացողություննե՞րը. անկեղծ ասած, դեռ չեմ գիտակցում: 11 մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է: Վարպետությունը կլինի 35 տարեկանից հետո, իսկ հիմա դեռ սովորում ենք»,- «Наш футбол» ալիքի եթերում խաղից հետո ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածուն:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» խաղադաշտում կայացած խաղում (1:1) հետխաղյա 11 մետրանոցներով «Տոսնոն» հաղթել էր 5:4 հաշվով, իսկ Յուրչենկոն հարվածաշարի ժամանակ հետ էր մղել 2 հարված: Մայիսի 9-ին Վոլգոգրադում կայանալիք եզրափակիչում «Տոսնոն» կմրցի Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Կուրսկի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում