09:09  ,  19 ապրիլի, 2018

Սաուլ Ալվարեսը որակազրկվել է 6 ամսով, Գոլովկինի հետ կմենամարտի Վանես Մարտիրոսյանը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգում WBC, WBA եւ WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Սաուլ Ալվարեսը 6 ամսով որակազրկվել է դոպինգի համար, հայտնում է USA Today-ը:

Մեքսիկացի 27-ամյա բռնցքամարտիկը ծրագրել է ռինգ վերադառնալ սեպտեմբերին: Նրա որակազրկումը կավարտվի օգոստոսի 17-ին:

Մայիսի 5-ին Սաուլ Ալվարեսը պետք է մենամարտեր միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ: Այդ մենամարտում նրան կփոխարինի ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը: Հանդիպումը տեղի կունենա Լոս Անջելեսի StubHub Center-ում:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում