21:15  ,  18 ապրիլի, 2018

Նադալ. Խաչանովը զգալի առաջընթաց է ունեցել այս տարի

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը լուրջ է տրամադրված Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովի հետ առաջիկա դիմակայությանը, որը տեղի կունենա Մոնտե Կարլոյի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում:

«Հրաշալի է, որ կարողացա դուրս գալ երրորդ շրջան: Պետք է տեւական ընդմիջումից հետո գտնեմ խաղային ռիթմս: Խաչանովը զգալի առաջընթաց է ունեցել այս տարի: Ես պետք է պատրաստ լինեմ լուրջ մրցախաղի»,- Նադալի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ: Պայքարը տեւել է 1 ժամ 23 րոպե:

Ռաֆայել Նադալը 1 ժամ 19 րոպեում պարտության է մատնել սլովենացի Ալյաժ Բեդենեին՝ 6:1, 6:3:

Խաչանովի եւ Նադալի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում