17:50  ,  18 ապրիլի, 2018

Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ. «Գանձասար-Կապանը» դուրս թողեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Գանձասար-Կապանը», որը կիսաեզրափակիչի պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եզրափակիչում կապանյան թիմի մրցակիցը կլինի «Ալաշկերտը», որը պայքարից դուրս էր թողել «Բանանցին»:

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:1)

Լուբամբո Մուսոնդա, 18

Ապրիլի 17

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1:0 (առաջին խաղ՝ 1:0)

Արտակ Եդիգարյան, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով