14:11  ,  18 ապրիլի, 2018

Պրեմյեր լիգա. Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացրել է Անգլիայի 2017/18թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ ներկայացուցիչ ունի Պրեմյեր լիգայի ավարտից 5 տուր առաջ չեմպիոնի տիտղոսն ապահոված «Մանչեսթեր Սիթին», որի 5 խաղացողներ են ընդգրկվել թիմում:

Դարպասապահ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Կայլ Ուոկեր, Նիկոլաս Օտամենդի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Մարկոս Ալոնսո («Չելսի»):

Կիսապաշտպաններ. Կեւին դե Բրույնե, Դավիդ Սիլվա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»):

Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում