11:55  ,  18 ապրիլի, 2018

«Արցախ» - «Արթիկ» եզրափակիչի հետաձգված հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին

«Արթիկի» եւ «Արցախի» միջեւ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի եզրափակիչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 20:15-ին, Երեւանի «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 17-ին նախատեսված հանդիպումը նախօրեին հետաձգվել էր անվտանգության նկատառումներով:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին խաղում «Արցախը» վստահ հաղթանակ էր տարել 100:74 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում