23:43  ,  17 ապրիլի, 2018

«Յուվենտուսը» քննարկում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

«Բարսելոնայի» պաշտպան Լյուկա Դինը ցանկանում է հեռանալ կատալոնական թիմից: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նրա տրանսֆերն առաջարկել են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է Calciomercato-ն: Լյուկա Դինը չի ստանում մշտական խաղաժամանակ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմում: Նախկինում նա հանդես եկել է Իտալիայի առաջնությունում՝ ներկայացնելով մայրաքաղաքային «Ռոման»:

24-ամյա Դինը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում