21:50  ,  17 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մբապեին եւ Ալկանտարային

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ամռանը կձգտի ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին եւ Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային: «Մանչեսթեր Սիթին» ամռային տրանսֆերների համար կհատկացնի առնվազն 200 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Sky Sports-ը:

Հնարավոր թեկնածուների թվում կլինի նաեւ անգլիական «Քրիսթալ Փելասի» կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զաան:

19-ամյա Մբապեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 40 հանդիպումներում խփել է 19 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: 27-ամյա Ալկանտարան «Բավարիայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում