16:47  ,  17 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է մինչեւ 2020 թվականը երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ գործող պայմանագիրը, գրում է The Times-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությանը լիովին գոհացնում է իսպանացի մասնագետի աշխատանքը: Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Խոսեպ Գվարդիոլան դարձել էր առաջին իսպանացի մարզիչը, որը հաղթում է ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայում: «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոնությունն ապահովել էր առաջնության ավարտից 5 տուր առաջ՝ կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» (1907/08, 2000/01) եւ «Էվերտոնի» (1984/85) ռեկորդները:

Դա 47-ամյա Գվարդիոլայի 7-րդ չեմպիոնությունն էր եւ 23-րդ տիտղոսը մարզչական կարիերայի 9 մրցաշրջանների ընթացքում: Այս տարի «Մանչեսթեր Սիթին» դարձել էր նաեւ Անգլիական լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում