11:41  ,  17 ապրիլի, 2018

Մոուրինյոն համաձայն է վաճառել Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չէ բաժանվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայից, գրում է Daily Mail-ը:

Այս մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոյի ու Պոգբայի հարաբերությունները սրվել էին, այդ պատճառով պորտուգալացի մասնագետը դեմ չէ նրա հեռանալուն:

Նշվում է, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» կարող են հեռանալ նաեւ ֆրանսիացի Անտոնի Մարտիալը, իտալացի Մատեո Դարմիանը եւ հոլանդացի Դեյլի Բլինդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում