12:33  ,  17 ապրիլի, 2018

NBA. Փլեյ-օֆֆում «Գոլդեն Սթեյտի» երկրորդ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 116:101 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լամարկուս Օլդրիջը «Սան Անտոնիոյի» կազմում հավաքել է 34 միավոր։ «Գոլդեն Սթեյտից» ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր՝ 32 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Բեն Սիմոնսը:

NBA, 1/8 եզրափակիչ, երկրորդ խաղեր

«Գոլդեն Սթեյտ» – «Սան Անտոնիո»՝ 116:101 (23:25, 24:28, 33:22, 36:26)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Ֆիլադելֆիա» – «Մայամի»՝ 103:113 (29:22, 13:34, 33:30, 28:27)

Շարքի հաշիվը՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում