11:09  ,  17 ապրիլի, 2018

Վալվերդեն խորհուրդ է տալիս չշտապել Ինյեստայի հարցով

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժարվել է մեկնաբանել իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին լուրերը:

«Եկեք չշտապենք: Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: Միայն Անդրեսը կարող է որոշում կայացնել իր ապագայի հարցով»,- մարզիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 33-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է չինական «Տյանցզին Ցյուանցզյան»: Ինյեստան «Բարսելոնայի» հետ ունի անժամկետ պայմանագիր, որի համաձայն՝ նա ամեն տարի մինչեւ ապրիլի 30-ը պետք է ակումբին տեղյակ պահի իր ծրագրերի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս