10:45  ,  17 ապրիլի, 2018

Ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել «Ռեալ» - «Յուվենտուս» խաղի մրցավարին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել Թուրինի «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերին, հայտնում է AFP-ն:

Այդ հանդիպումից հետո անգլիացի մրցավարն ու նրա կինը սոցցանցերում ու հեռախոսազանգերով սպառնալիքներ են ստանում ֆուտբոլային երկրպագուներից:

Իր հայտարարությունում ոստիկանությունը նշել է, որ մրցավարին տրամարդվել է պաշտպանություն, ինչպես նաեւ նախազգուշացրել է, որ սպառնալիքները կարող է լինել հանցագործություն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպման ավելացված ժամանակում Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել «Ռեալի» օգտին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Չեմպիոնների լիգայում 40-ամյա Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում