09:59  ,  17 ապրիլի, 2018

Արտյոմ Գեւորգյանը խփել է 13-րդ գոլը եւ ճանաչվել ամսվա լավագույն ֆուտբոլիստ, Եֆրեմ Վարդանյանն աչքի է ընկել Չեխիայում

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 27-րդ տուրում «Աֆիպսը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Լեգիոնին»: «Աֆիպսի» երրորդ գոլը խփել է 24-ամյա կիսապաշտպամ Ատրյոմ Գեւորգյանը, որն ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 13-ի: Գեւորգյանը նաեւ ճանաչվել է լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ թիմերի մարզիչների վարկածով:

Չեխիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության 25-րդ տուրում «Սլովացկոն» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է «Ֆրիդեկ-Միստեկին»: Հյուրերի երկրորդ գոլը հեղինակել է 19-ամյա հարձակվող Եֆրեմ Վարդանյանը: Հայ ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին Սանկտ Պետերբուրգի «Դինամոյից» է տեղափոխվել չեխական ակումբ:

Դանիայի առաջնության հերթական տուրում «Հոբրոն» տանը նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել «Սիլկեբորգից»: Դաշտի տերերի մեկնարկային կազմում 76 րոպե խաղացել է 22-ամյա կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը:

Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի 26-րդ տուրում «Մարսելի» երկրորդ թիմը մրցակցի դաշտում 3:0 հաշվով պարտության է մատնել «Պեզենասին»։ Մարսելցիների կազմում ամբողջ խաղն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս