22:46  ,  16 ապրիլի, 2018

Ինյեստան «Բարսելոնային» հայտնել է հեռանալու մասին

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կատալոնական ակումբին հայտնել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին, հաղորդում է Marca-ն:

33-ամյա ֆուտբոլիստը ցմահ պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ: Դրա համաձայն, նա ամեն տարի մինչեւ ապրիլի 30-ը պետք է ակումբին տեղյակ պահի իր ծրագրերի մասին:

Սպասվում է, որ պաշտոնապես Ինյեստայի տրանսֆերի մասին հայտարարություն կլինի ապրիլի 21-ին:

Ինյեստան նախնական պայմանագիր է կնքել չինական «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբի հետ եւ երեք տարում կվաստակի 37 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում