Ֆաբիանո Կարուանայի հաղթանակը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տպավորիչ էր, եւ նրա կարգավիճակը հաստատեց նաեւ հաղանթակը հավակնորդների մրցաշարից հետո անցկացված Grenke մրցաշարում նվաճած տիտղոսով, ասել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը՝ մեկնաբանելով ամերիկացի գրոսմայստերի վերջին հաջողությունները եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ առաջիկա չեմպիոնական մրցախաղը:
«Կարուանայի երկու հաղթանակներն էլ պայմանավորված էին համառությամբ: Նա բոլորից լավ դիմացավ լարվածությանը: Կարյակինից կրած պարտությունից հետո Ֆաբիանոն կարողացավ չկորցնել վստահությունը եւ տպավորիչ խաղ ցուցադրել հավակնորդների մրցաշարի վերջին տուրերում: Կարծում եմ՝ Կարլսենը չեմպիոնական մրցախաղում կլինի ֆավորիտ, բայց Կարունանան կունենա հրաշալի շանս»,- Կասպարովի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն:
Կարլսեն - Կարուանա չեմպիոնական մրցախաղը տեղի կունենա նոյեմբերին Լոնդոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում