18:39  ,  16 ապրիլի, 2018

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը՝ Հայաստանի հավաքականի կազմում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (wrestling-armenia.am):

60 կգ՝ Արմեն Մելիքյան

63 կգ՝ Սլավիկ Գալստյան

67 կգ՝ Կարեն Ասլանյան

77 կգ՝ Կարապետ Չալյան

82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան

87 կգ՝ Արթուր Շահինյան

97 կգ՝ Արթուր Ալեքսանյան

55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Թիմն այժմ հավաք է անցկացնում Օլիմպավանում, իսկ մրցավայր կմեկնի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում