16:37  ,  16 ապրիլի, 2018

Դանի Ալվեսը նվաճել է հերթական տիտղոսը եւ սահմանել ռեկորդ

ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, փարիզյան ակումբի կազմում դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է կարիերայի 38-րդ տիտղոսը: 34-ամյա բրազիլացին գերազանցել է իր հայրենակից, ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» նախկին պաշտպան Մաքսվելի ռեկորդը՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը։

Հիշեցնենք, որ տիտղոսների մեծ մասը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նվաճել է իր նախորդ ակումբների հետ։ Նախկինում նա խաղացել է նաեւ բրազիլական «Բայայում», իսպանական «Սեւիլիայում», «Բարսելոնայում» եւ Թուրինի «Յուվենտուսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում