14:51  ,  16 ապրիլի, 2018

Զարգացման մրցաշար․ Հայաստանի թիմերը մրցել են իրար հետ

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ավարտվող ֆուտբոլի Զարգացման մրցաշարի վերջին խաղային օրը Հայաստանի պատանեկան հավաքականները մրցել են իրար հետ:

Մինչեւ 14 հավաքականների մրցաշարում Հայաստանի առաջին թիմը 0։2 հաշվով պարտվել է Հայաստանի երկրորդ թիմին: Հաղթող թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ալբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Թոփալյանը:

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող այս մրցաշարը կավարտվի ապրիլի 16-ին: Հաղթողները որոշվելու են խմբային մրցաշարի արդյունքներով:

Հիշեցնենք, որ Զարգացման մրցաշարի մինչեւ 15 հավաքականների մրցաշարում հաղթել էր Կիպրոսի հավաքականը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով