14:14  ,  16 ապրիլի, 2018

«Վեստ Բրոմվիչը» վաղաժամ չեմպիոնություն է պարգեւում «Մանչեսթեր Սիթիին» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» վաղաժամ չեմպիոնությանը ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում:

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ Պրեմյեր լիգայի հետնապահ «Վեստ Բրոմվիչից» կրած տնային պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել էր չեմպիոնի տիտղոսը:

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան առաջին իսպանացի մարզիչն է, որը հաղթում է Անգլիայի Պրեմյեր լիգայում: Դա 47-ամյա Գվարդիոլայի 7-րդ չեմպիոնությունն էր եւ 23-րդ տիտղոսը մարզչական կարիերայի 9 մրցաշրջանների ընթացքում:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն դարձավ 5-րդ անգամ՝ կրկնելով 1936/37, 1967/68, 2011/12 եւ 2013/14 մրցաշրջանների հաջողությունը:

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» (1907/08, 2000/01) եւ «Էվերտոնի» (1984/85) ռեկորդները՝ Անգլիայի չեմպիոն դառնալով առաջնության ավարտից 5 տուր առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում